
Արջը մնում է արջ. Պուտինը գնահատել է Ռուսաստանի դերը Հնդկաստանի և Չինաստանի հետ միությունում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում անդրադարձել է Ռուսաստանի դերին Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սա «փղի, վիշապի և արջի նոր միություն» է։
«Արջը կա և մնում է արջ։ Արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, բայց աշխարհի ամենամեծ վագրն էլ ռուսական է։ Մեր տնտեսությունները լրացնում են միմյանց, ունենք ընդհանուր շահեր, ընդհանուր ավանդական արժեքներ, ուզում եմ դա ընդգծել»,– ասել է Պուտինը։
Նա նաև արձագանքել է մոդերատորի խոսքին, թե երկրի գլխավոր խորհրդանիշը՝ երկգլխանի արծիվը, կարծես երկու գլուխներով էլ սկսում է նայել դեպի Արևելք։
«Կա նաև հարավ։ Մեր համագործակցությունը, դրա ընդլայնումը և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ու Գլոբալ Հարավի մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը կապված չէ ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ ընդհանրապես»,– ընդգծել է Պուտինը։