05 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում քաղաքացիները բացասական են գնահատում Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը. «GALLUP»-ի հարցման արդյունքները

Հայաստանում քաղաքացիները բացասական են գնահատում Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը. «GALLUP»-ի հարցման արդյունքները

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիները բացասական են գնահատում Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը։ Հարցվածների 47 տոկոսը լիովին բացասական է գնահատել հռչակագիրը, 22 տոկոսը՝ լիովին դրական։ Հայտնում է ընկերության տնօրեն Արման Նավասարդյանը։

Ադրբեջանը Նախիջևանին կապելու նպատակով Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ դրույթին հարցվածների 35 տոկոսը դրական է վերաբերվում, 60 տոկոսը՝ բացասական։

Հարցվածների 37 տոկոսը դրական, 60 տոկոսը բացասական է պատասխանել հարցին, թե վաշինգտոնյան համաձայնագիրն արդյոք կնպաստի՞ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Հարցվածների 55 տոկոսն էլ կարծում է, որ այն խաղաղություն չի բերի։

Առաջիկա կիրակի օրը ընտրություն լինելու պարագայում հարցվածների 17,3 տոկոսը կընտրի ՔՊ-ին, 13,4 տոկոսը՝ Սամվել Կարապետյանին։ Հայաստան դաշինքին կընտրի հարցվածների 6,4 տոկոսը, ՀՀԿ-ին՝ 3,4 տոկոսը։

Հարցվածների 50 տոկոսը բացասական է գնահատել Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումը։

Ռազմագերիներ