
Ապագան կլինի բազմակենտրոն՝ ոչ միայն արևելյան կամ արևմտյան․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով
Վլադիվոստոկում տեղի է ունեցել Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստ, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություններ է արել։ Նրա հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
- Ապագան կլինի բազմակենտրոն՝ ոչ միայն արևմտյան կամ արևելյան։
- Արհեստական բանականությունը կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, բայց որոշումները պետք է ընդունի մարդը։
- Կողմ եմ բյուջեի կազմման համար արհեստական բանականությունն օգտագործելուն։
- Ռուսաստանում պետական պարտքը ցածր է, ինչը ապահովում է ֆինանսական համակարգի կայունությունը։
- Եթե գնաճն արագանա, տնտեսությանը լավ բան չի սպասվում։
- Ռուսական նոր ինքնաթիռների ստեղծումն ընթանում է, բայց արտադրությունը պետք է արագացվի։
- Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման լավագույն վայրը Մոսկվան է։ Ռուսաստանը պատրաստ է ապահովել ուկրաինական կողմի անվտանգությունը Մոսկվայում հանդիպման դեպքում։
- Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու մտադրությունը նրա իրավասու ընտրություն է։
- Ռուսաստանը կպահպանի և կհարգի բոլոր խաղաղ համաձայնությունները ու անվտանգության երաշխիքները։
- Եթե Ուկրաինայում օտարերկրյա զորքեր տեղակայվեն, Ռուսաստանը կպայքարի նրանց դեմ՝ անհրաժեշտության դեպքում։
- Չինաստանի որոշումը՝ ռուսներին առանց վիզի ընդունելու վերաբերյալ բարեկամության նշան է և կխթանի փոխադարձ այցերը և բիզնեսը։
- Ռուսաստանն ու Չինաստանը կարող են միացնել վճարային գործիքները զբոսաշրջության համար։
- Ռուսական երկգլխանի արծիվը նայում է ոչ միայն արևմուտք և արևելք, այլ նաև հարավ։
- Ռուսաստանի համագործակցությունը Չինաստանի և Ասիայի այլ երկրների հետ կապված է ազգային շահերով, ոչ թե քաղաքական պայմաններով։
- Բաց ենք բոլոր երկրների հետ գործակցելու համար, ոչ մեկից չենք տարանջատվում։
- Ռուսաստանի աղքատության մակարդակը 2014-ից 2024-ընվազել է 11,3%-ից 7,2%-ի։
- ՌԴ-ն պլանավորվում է նոր կամուրջներ կառուցել Հյուսիսային Կորեայում։
- Շատ կարևոր է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ աշխատանքների հնարավորությունները։