
ՌԴ-ն ակտիվորեն մասնակցել է ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման գործընթացին․ դիվանագիտական աղբյուր
Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցության արգելափակման հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների դիվանագիտական աղբյուրների՝ Ադրբեջանի անդամակցության արգելափակումը ՇՀԿ-ին նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը․ Ռուսաստանը ևս ակտիվորեն մասնակցել է այս գործընթացին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այս հարցի շուրջ։ Սակայն Ռուսաստանը Հնդկաստանին առաջնային պլան է մղել՝ մնալով ստվերում։


