07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով Ուկրաինայի կառավարության շենքում հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով Ուկրաինայի կառավարության շենքում հրդեհ է բռնկվել

Ռուսական զորքերը սեպտեմբերի 7-ի գիշերը զանգվածային հարձակում են սկսել Կիևի վրա: Անօդաչու թռչող սարքի հավանական խոցման ժամանակ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել․ հաղորդում է РБК-Украина -ն՝ հղում տալով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին:

«Պեչերսկի շրջանում, անօդաչու թռչող սարքի հավանական խոցման հետևանքով, կառավարության շենքում հրդեհ է բռնկվել: Հրշեջները աշխատում են դեպքի վայրում», – ասել է քաղաքապետը:

Կլիչկոն նաև հավելել է, որ Սվյատոշինսկի շրջանում կրկին այրվում են պահեստներ: Այնտեղ աշխատում են նաև արտակարգ ծառայությունները:

Սեպտեմբերի 7-ի գիշերը ռուսները զանգվածային և համակցված հարձակում են սկսել Ուկրաինայի, մասնավորապես՝ մայրաքաղաքի վրա:

Գիշերը ռուսական զորքերը ակտիվորեն անօդաչու թռչող սարքեր են արձակել Կիևի վրա: Հրթիռակոծության հետևանքով քաղաքում վնասվել են մի քանի բազմահարկ բնակելի շենքեր և մեքենաներ, եղել են հրդեհներ:

Բացի այդ, հրետակոծության հետևանքով կան տասնյակից ավելի վիրավորներ և զոհեր: Ավելին, զոհվածների թվում կա մեկ տարեկան երեխա։

Առավոտյան արդեն մոտ ռուսական զորքերը թևավոր հրթիռներ են արձակել մայրաքաղաքի վրա։ Այս հարձակման ֆոնին քաղաքում լսվել են հզոր պայթյուններ։

 

Ռազմագերիներ