
Թրամփը պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Սպիտակ տանը հայտարարել է, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով․ գրում է Reuters գործակալությունը։
Նա, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյո՞ք պատժամիջոցներ սպասվում են, դրական պատասխան է տվել։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահը հստակ ժամկետներ ու այլ մանրամասներ այս առնչությամբ չի հայտնել։