08 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն Ուկրաինային հասցրել է պատերազմի ամենախոշոր օդային հարվածը

Ռուսաստանն Ուկրաինային հասցրել է պատերազմի ամենախոշոր օդային հարվածը

Ռուսաստանը, երեկ գիշեր Ուկրաինային ամենախոշոր օդային հարվածն է հասցրել պատերազմի սկսվելուց ի վեր, որի հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի կառավարության գլխավոր շենքում: Հայտնի է առնվազն երկու զոհի մասին, այդ թվում նաև երեխա. գրում է Reuters-ը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հրթիռների և անօդաչուների հարվածներից վնասվել են նաև մի շարք քաղաքներ:

«Այս սպանությունները գիտակցված են և միայն երկարեցնում են պատերազմը, երբ խաղաղ բանակցությունները վաղուց արդեն կարող էին սկսված լինել», – գրել է Զելենսկին՝ կոչ անելով դաշնակիցներին ուժեղացնել Ուկրաինայի օդային պաշտպանությունը։

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն նշել է, որ սա առաջին դեպքն է պատերազմի ընթացքում, երբ Կիևի գլխավոր կառավարության շենքը եղել է հարվածների թիրախ:

Ուկրաինական բանակի տվյալներով՝ ռուսական կողմը գիշերվա ընթացքում արձակել է 805 անօդաչու և 13 հրթիռ: Ուկրաինական պաշտպանության ուժերը ոչնչացրել են դրանցից 751-ը:

Ռազմագերիներ