08 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ հրաժարական է տալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Սա տեղի է ունենում հուլիսին կայացած ընտրություններից մի քանի շաբաթ անց, երբ իշխող կոալիցիան պատմական պարտություն էր կրել. գրում է Al Jazeera-ն:

Իշիբան սկզբում չէր համաձայնում հրաժարական տալ՝ ասելով, որ ուզում է ավարտին հասցնել ԱՄՆ-ի հետ կնքված մաքսային համաձայնագրի իրագործումը։

«Ճապոնիան ստորագրեց պայմանագիրը, ԱՄՆ նախագահն էլ՝ գործադիր հրամանը։ Մենք կարևոր խոչընդոտ հաղթահարեցինք», – ասել է նա՝ հավելելով․ «Ժամանակն է իշխանությունը փոխանցել հաջորդ սերնդին»։

Նա վարչապետի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև կուսակցությունը նոր ղեկավար ընտրի։
68-ամյա Իշիբան վարչապետ էր դարձել անցած հոկտեմբերին։ Սակայն նրա կոալիցիան ընտրությունների արդյունքում կորցրեց մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում։ Ընտրողների դժգոհությունը հիմնականում կապված էր կյանքի թանկացման հետ։

Այս պարտությունները թուլացրին կառավարության դիրքերը, և կուսակցության աջ թևի գործիչները պահանջեցին, որ Իշիբան հեռանա՝ նրան մեղադրելով ընտրական ձախողումների համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ գյուղատնտեսության նախարարը և նախկին վարչապետը հանդիպել են Իշիբայի հետ՝ համոզելու նրան հրաժարական տալ։

 

Ռազմագերիներ