
Ի՞նչ աջակցություն են ստանում արցախցիները Կառավարությունից
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների որոշ խմբեր շարունակում են ստանալ սոցիալական աջակցություն: Դա կազմում է 30,000 դրամ՝ նախատեսված հետևյալ շահառուների համար․
- մինչև 18 տարեկան երեխաներ,
- պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
- 63 և բարձր տարիքի քաղաքացիներ,
- կերակրողին կորցրածներ,
- առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։
Նախորդ ամիսների աջակցության չափերը
Նախարարության ծրագրի առաջին փուլերում տրամադրված աջակցության չափը ավելի բարձր էր.
- 2023-ի հոկտեմբեր- 2024 ապրիլ → 50,000 դրամ,
- 2025 ապրիլ – հունիս → 40,000 դրամ
Ովքե՞ր կարող էին օգտվել ծրագրից․
2023 թվականին աջակցությունից օգտվում էին Արցախից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիները։ Վերջին փոփոխությամբ շահառուների օղակը խիստ սեղմվել է։
Այդ փոփոխությունը դժգոհություն էր առաջացրել արցախցիների շրջանում։ Երեք հանրահավաք, նստացույցեր, ու տարբեր ակցիաներ կազմակերպեցին՝ իրենց բողոքն արտահայտելու։ Առաջին հանրահավաքից հետո սոցիալական աջակցության ծրագիրը, որ պետք է մայիսից ավարտվեր, երկարաձգվել է ևս 2 ամսով, բնակապահովման ծրագրում են բարեփոխումներ եղել։ Դրանից հետո, սակայն, դժգոհությունը բավարարելուն ուղղված քայլեր չեն իրականացվել Կառավարության կողմից։