09 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից. Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից. Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպանպանական թիմը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։

Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ։

Միաժամանակ, իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման և ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման և այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից և որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը:

Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով»։

Հիշեցնենք՝ այսօր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանության կողմի բողոքը:

Ռազմագերիներ