09 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովն ընդունել է ԱՄՆ «Միջին միջանցքի հավաստագրված առևտրային առաքելության» պատվիրակությունը

Բայրամովն ընդունել է ԱՄՆ «Միջին միջանցքի հավաստագրված առևտրային առաքելության» պատվիրակությունը

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ «Միջին միջանցքի հավաստագրված առևտրային առաքելության» պատվիրակությունը. հայտնում է Հանրապետության ԱԳՆ-ն:

Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի» ապահովմանը.

«Հանդիպման ընթացքում նշվել է այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի մասնակցությամբ կայացած բանակցությունների և ստորագրված փաստաթղթերի պատմական նշանակությունը։ Ընդգծվել է, որ այս համաձայնագրերը ոչ միայն նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և բարգավաճմանը, այլև մեծ հեռանկարներ են բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար. այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել նախագծի կարևորության վրա, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը։», – նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ռազմագերիներ