09 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում շարունակվում է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը

Ադրբեջանում շարունակվում է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստին մասնակցել են այսպես կոչված «տուժածները», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները. նրանք ցուցմունքներ են տվել 1988 թվականին տեղի ունեցած իրադրարձությունների ընթացքում «կրած վնասների» վերաբերյալ:

Դատարանը նաև ուսումնասիրել է Արցախյան առաջին պատերազմի հետ կապված «փաստաթղթերը»:

Շինծու գործով դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա չորեքշաբթի:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ