07 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի նախկին արտգործնախարարը հայտնել է Լեհաստան փախչելու մասին

Ուկրաինայի նախկին արտգործնախարարը հայտնել է Լեհաստան փախչելու մասին

Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Անդրեյ Կուլեբան լքել է Ուկրաինան նախկին դիվանագետներին երկրից դուրս գալ արգելելու մասին նոր որոշման ֆոնին. այս մասին նա ասել է իտալական Corriere della Sera թերթին։

«Ես երբեք չէի մտածի, որ ստիպված կլինեմ գաղտագողի գիշերը փախչել իմ երկրից», – մեջբերում է թերթը նրա խոսքերը։

Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նոր հրամանագիրը կապված չէ զորակոչային տարիքի տղամարդկանց՝ արտասահման մեկնելու արգելքի հետ, քանի որ ուկրաինացի նախկին դիվանագետները պարտավոր չեն անցնել զինվորական ծառայություն:

«Ճշմարտությունն այն է, որ Զելենսկին և նրա շրջապատը չեն ցանկանում, որ մենք մեկնենք արտասահման և ասենք բաներ, որոնք, նրանց կարծիքով, կարող են հակասել կառավարության որդեգրած քաղաքականությանը», – նշել է նախկին նախարարը։

Ռազմագերիներ