09 Սեպ
2025
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն Գազայի բնակիչներին զգուշացրել է լքել տարածքը հենց հիմա

Նեթանյահուն Գազայի բնակիչներին զգուշացրել է լքել տարածքը հենց հիմա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի նախազգուշացրել է Գազայի բնակիչներին անհապաղ հեռանալ: Հայտարարությունից ժամեր անց մեկ այլ հայտարարություն է հնչել, որ Իսրայելը պատրաստվում է ուժեղացնել օդային հարվածները Գազայի հաատվածում. գրում է CBC-ը:

«Գազայի բնակիչներ, ես օգտվում եմ այս հնարավորությունից և խնդրում եմ ուշադիր լսել․ ձեզ նախազգուշացրել են՝ հեռացեք հենց հիմա»,- ասել է Նեթանյահուն:

Նա նշել է, որ իսրայելական ուժերը պատրաստվում են մտնել Գազա՝ ցամաքային գործողության համար։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ երկուշաբթի կուժեղացնի օդային հարվածները՝ որպես ՀԱՄԱՍ-ին վերջին նախազգուշացում։ Իսրայելը սպառնում է ոչնչացնել Գազայի հատվածը, եթե խմբավորումը չկատարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները՝ ազատել բոլոր պատանդներին և հանձնվել։

Բնակիչների խոսքով՝ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազան և պայթեցրել զրահամեքենաներ քաղաքի փողոցներում։ ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ ուսումնասիրում է ԱՄՆ-ի վերջին հրադադարի առաջարկը, որը ներկայացվել էր կիրակի:

«Ուժգին փոթորիկ է հասնելու Գազայի երկինք այսօր, և ահաբեկչական աշտարակների տանիքները կցնցվեն», – գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի իր էջում:

Ռազմագերիներ