10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ մեկուսարանից բաց նամակով դիմել է իր աջակիցներին

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ մեկուսարանից բաց նամակով դիմել է իր աջակիցներին

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, որն այժմ ԱԱԾ մեկուսարանում է, հրապարակել է նամակ, որում խոսում է իր վերջին 75 օրերի դժվարությունների, հավատքի և Աստծո զորակցության մասին։ Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ցավակցել են իր տառապանքներին՝ նշելով, որ դրանք ոչնչով չեն համեմատվում Արցախի կորուստների և գերության մեջ գտնվող եղբայրների տառապանքների հետ։

Արքեպիսկոպոսը դատապարտել է իրեն հետապնդողներին՝ ասելով, որ մի օր նրանք պատասխան են տալու օրենքի առաջ և ընդգծել է, որ ինքը վստահ է Աստծո աջակցության հարցում։ Նամակում նա մեջբերում է Քրիստոսի խոսքերը՝ «Ներիր, որովհետեւ չգիտեն, թե ինչ են գործում», սակայն իր խոսքում ավելացնում է՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»։

Նամակի վերջում Արքեպիսկոպոսը իր հավատացյալներին հորդորում է պահպանել վստահություն և սեր՝ նշելով.

«Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ։ Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է»։

Ռազմագերիներ