
Կատարի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հասցրած հարվածը Դոհային
Կատարը չի հանդուրժի Իսրայելի անխոհեմ գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը․ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Իսրայելը վտանգի է ենթարկել Կատարի քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների կյանքը՝ հարվածելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի գրասենյակը տեղակայող բնակելի շենքերին։
Կատարը հետաքննություն է սկսել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի բարձր մակարդակի նիստի ժամանակ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ, և արդյունքները շուտով կհրապարակվեն, հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։