10 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունը Դոհայում

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունը Դոհայում

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հանցավոր է որակել իսրայելական բանակի հարվածը Դոհային՝ այն անվանելով Կատարի ինքնիշխանության, նաև ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում. փոխանցում է Mehr գործակալությունը:

«Այս չափազանց վտանգավոր և հանցավոր գործողությունը միջազգային իրավունքի նորմերի և Կատարի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում է», – Իրանի ազգային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Բաղային։

Խոսնակը նաև զգուշացրել է, որ Պաղեստինում և Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների նկատմամբ միջազգային անգործությունը սպառնալիք է բոլորի համար։

Ռազմագերիներ