
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հաստատեց շարժման մի քանի անդամների մահը Դոհայում
ՀԱՄԱՍ շարժման մի քանի բարձրաստիճան անդամներ զոհվել են Դոհայի վրա իրականացված իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Սուհեյլ ալ-Հինդին՝ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ հարվածի զոհերից մեկը Հումամ ալ-Հեյին է՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Հալիլ ալ-Հեյիի որդին։ Զոհվածների թվում է նաև շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ջիհադ Լաբադը։ Մյուսների անունները հեռուստաալիքի զրուցակիցը չի նշել։