
ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը համաձայնության են եկել համագործակցության նոր ձևաչափի շուրջ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանը համաձայնության են եկել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներում գործակալության ստուգումները վերսկսելու վերաբերյալ. այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Այսօր Կահիրեում ես և Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին համաձայնության եկանք Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակների շուրջ», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակվության կասեցման մասին: