10 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառ Հայրապետը այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Վեհափառ Հայրապետը այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 9-ին Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարեգին Բ կաթողիկոսը ցանկություն էր հայտնել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին, սակայն այդ ժամանակ ստացվել էր մերժում։

Ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովների ընթացքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և «պատվիրված դատավարական գործընթացները»։

Ռազմագերիներ