10 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Իսրայել-Ադրբեջան գործընկերությունն Իրանի համար․ ամերիկացի վերլուծաբան

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Իսրայել-Ադրբեջան գործընկերությունն Իրանի համար․ ամերիկացի վերլուծաբան

Իսրայելական լրատվամիջոցները հաճախակի հրապարակում են վերլուծաբանների կողմից արված հաճոյախոսություններ, որոնք մասնակցում են ադրբեջանական խնջույքներին և խավիարային դիվանագիտությանը․ գրել է Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջան-Իսրայել 30-ամյա գործընկերությունը հիմնված է զենքի և էներգիայի փոխանակման վրա։ Ադրբեջանական նավթը կազմում է Իսրայելի սպառման 40-60 տոկոսը: Մինչդեռ, իսրայելական զենքն Ադրբեջանին տվել է առավելություն, ինչը Բաքուն օգտագործել է Հայաստանի դեմ՝ խլելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը: Ըստ հեղինակի՝ այդ նույն իսրայելական զենքը, տեսականորեն, կարող է նաև օգտագործվել Իրանի նկատմամբ:

Ադրբեջանի 766 կիլոմետրանոց սահմանն Իրանի հետ իսրայելական գործակալներին հնարավորություն է տալիս ներթափանցել Իսլամական հանրապետություն։

Ռուբինը հավելել է, որ ադրբեջանական նավթն արտահանվում է Իսրայել Թուրքիայով, ինչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հնարավորություն է տալիս սահմանափակել այս արտահանումը: Եթե Իրանի ռեժիմը փոխվի, և՛ Իսրայելը, և՛, հնարավոր է, Եվրոպան կփորձեն խուսափել թուրքական ուղուց ՝ որպես այլընտրանք դիտարկելով Ադրբեջանին:

Իրանում էթնիկ ադրբեջանիցիները նույնպես կարող են խնդիր դառնալ ապագայում: Իրանի ադրբեջանցի բնակչությունը գրեթե 50 տոկոսով ավելի է, քան անկախ Ադրբեջանի ամբողջ բնակչությունը: Սա զգայուն թեմա է իրանցիների համար, ովքեր վերջին 150 տարիների ընթացքում տուժել են բազմաթիվ անջատողական շարժումներից:

Ռազմագերիներ