10 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը քննարկել են  ռազմավարական գործընկերությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները

Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը քննարկել են ռազմավարական գործընկերությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր ներկայացուցիչ Բրենդան Հանրահանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Շեշտվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար համաձայնությունների կարևորությունն, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և «հակամարտությունից հետո մնացած կառույցների վերացումը»։

 

Ռազմագերիներ