10 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանազատման գործընթացում հնարավոր են նորություններ․ Արարատ Միրզոյանի հայտարարությունները՝ կետերով

Սահմանազատման գործընթացում հնարավոր են նորություններ․ Արարատ Միրզոյանի հայտարարությունները՝ կետերով

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին: Նրա հայտարարությունների առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

  • Խաղաղությունը երկարատև գործընթաց է։ Այն երբեք չի հաստատվում բարեկամ երկրների միջև, այլ հակամարտություն ունեցածների։ Առայժմ ճանապարհի սկզբին ենք:
  • Եթե նույնիսկ առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։  Պարզունակ ասած՝ առայժմ կողմերը իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է։
  • Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանը նախկինում հայտարարել է բոլոր գերիներին ազատ արձակելու պարտավորության մասին, սակայն այն ամբողջությամբ չի կատարել։ Հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն առաջին հերթին։

    Հայաստանը շուրջ 30 տարի եղել է շրջափակման մեջ։ Հիմա հնարավորություն է բացվել՝ առաջնորդվելով ստորագրված սկզբունքներով՝
  • Տարածքային ամբողջականություն
  • Սահմանների անձեռնմխելիություն
  • Ինքնիշխանություն և իրավազորություն

Հայաստանը շարունակում է աշխատել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Սահմանազատման գործընթացում հնարավոր են նորություններ։

Ռազմագերիներ