10 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարությունը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի

Կառավարությունը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի

ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի ամառային զորակոչից ժամկետային զինծառայությունը դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։ Համապատասխան օրինագիծը զետեղված է e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում։

Օրինագծում, մասնավորապես նշված է․

«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։

Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է իբրև ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։

Ռազմագերիներ