06 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիպուկահարի կրակոցից մահացել է ԱՄՆ հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքը

Դիպուկահարի կրակոցից մահացել է ԱՄՆ հանրապետական ​​կուսակցության կողմնակից Չարլի Քըրքը

Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը հարձակման է ենթարկվել Յուտայում կայացած միջոցառման ժամանակ. փոխանցում է CNN-ը:

Նրա ուղղությամբ դիպուկահար է կրակել։ Դոնալդ Թրամփը հայտնել է Քըրքի մահվան մասին՝ ցավակացություն հայտնելով ակտիվիստի ընտանիքին:

Քըրքը Թրամփի ամենակարկառուն կողմնակիցներից է. նա միլիոնավոր հետևորդներ է ձեռք բերել և 2012 թվականին համահիմնադրել  Turning Point USA կազմակերպությունը, որը պաշտպանում է պահպանողական քաղաքական ուղղությունը ավագ դպրոցներում և համալսարաններում։

Ամիսներ առաջ Քըրքը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը ձեռնտու է Ուկրաինայի իշխող դասին և ռազմարդյունաբերական ձեռնարկություններին: Նա Զելենսկիին անվանել էր «անշնորհակալ քմահաճ երեխա»՝ ընդգծելով, որ Ղրիմը միշտ ռուսական է, և Ուկրաինան երբեք չի կարողանա վերադարձնել այն։ Բացի այդ՝ Քըրքը հայտնի է իր իսրայելամետ դիրքորոշմամբ:

Մահափորձին արձագանքել է Դոնալդ Թրամփը՝ գրառում անելով Truth Social սոցցանցի իր էջում.

«Մենք բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար. նա հրաշալի տղա է, Աստված օրհնի նրան», – գրել է նա:

Ռազմագերիներ