
ԳԱԱ-ն զրկվեց իր կարգավիճակից․ Աժ-ն ընդունեց նախագիծը
Գիտությունների Ազգային ակադեմիան զրկվեց իր կարգավիճակից՝ դառնալով խորհրդատվական և փորձագիտական հիմնադրամ։ Ազգային ժողովն ընդունեց «Բարձրագույն կրթության մասին» նախագիծը, ինչն էլ զայրացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանին։
«Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» նախագծի քննարկման ընթացքում մեծագույն հարված է հասցվել Գիտությունների ազգային ակադեմիային»,-ABC media-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորը հիշեցրել է՝ Գիտությունների ազգային ակադեմիան մեծ դեր է կատարել մեր ինքնության, գիտության, հոգևոր մշակութային կյանքում։
«Գիտությունների Ազգային ակադեմիայով են անցել Օրբելին, Վիկտոր Համբարձությանն ու այլ մեծեր։ Այն զրկվեց իր կարգավիճակից, ԳԱԱ-ն այլևս ոչ թե գիտություն արտադրող կազմակերպություն է, այլ խորհրդատվական և փորձագիտական հիմնադրամի կարգավիճակ ունեցող կարգավիճակ ունեցող կազմակերպություն։ Ո՞ւր են գնալու շուրջ 32 ինստիտուտներ և 9 գիտաօժանդակ կազմակերպությունները։ Մոտավոր 40 գիտական կազմակերպությունների ճակատագիր մնաց օդում կախված՝ շուրջ 2400 գիտաշխատողներով։ Բնականաբար, գիտությունը վերակազմակերպելու խնդիր ունենք, արդիականացնելու և պետության կարիքներին հարմարեցնելու խնդիր կա, բայց հերթական անգամ ավիրում ենք մի բան և չգիտենք՝ տեղն ինչ ենք կառուցելու։ Ո՞ւր են գնալու ինստիտուտները, մի ամբողջ Գիտությունների ազգային ակադեմիա` իր տնտեսությամբ, ենթակառուցվածքներով` ակադեմիական քաղա՞ք, 15-րդ թաղամասում հատկացված տափաստանային տարածք, որի ամբողջական հայեցակարգը դեռ չկա։ Չգիտենք՝ կկառուցվի՞, թե՞ ոչ, քանի տարի կտևի։ Ի վերջո սա այն իշխանությունն է, որ ինչին ձեռք է տվել, կազմաքանդել է, իրավունք ունենք ես և հազարավորներ կասկածելու։ Երեկ երբ հարցրի նախարարին, թե այս կազմակերպությունների ճակատագիրն ի՞նչ է լինելու, ինչպիսի գործունեություն են ծավալելու, պատասխան չ