11 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ Քըլըչ

Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ Քըլըչ

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը որոշ հանդիպումներ ունենալու նպատակով այցելել է Իգդիր։ Մասնավորապես, այսօր նա հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ․ գրում է Anadolu գործակալությունը։

Քըլըչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունեն որոշ աշխատանքներ հայաստանյան հատուկ ներկայացուցչի հետ․

«Կվերանայենք այդ աշխատանքները, կհաստատենք նախկինում արված քայլերը։ Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել՝ երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»։

Նա ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը և նշել․

«Այս հաղորդակցման ուղին հատկապես շատ կարևոր է։ Զանգեզուրի միջանցքը կարևոր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հաղորդակցության, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական պետությունների հետ կապ հաստատելու տեսանկյունից։ Հուսով ենք՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով մոտ ժամանակներում կբացենք այս ուղին և կնպաստենք երկու երկրների՝ հատկապես Իգդիրի և Կարսի տնտեսությունը»։

Քըլըչը նշել է, որ հայաստանյան կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին․

«Այսօր նրանք հայտարարել են՝ «Մեր սահմանը բացելու պատրաստ ենք»։ Բոլորի շահերին համապատասխանող քայլերին, բնականաբար, նրանք էլ դրական են նայում։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրության հետ կապված որևէ խնդիր չունենք»։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն էլ նշել է, որ իրենց մարզը սահմանակից է երեք երկրներին․

«Մեր մարզում էլ մեծ ոգևորությամբ է գնահատվում այս ողջ գործընթացը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ մեր բոլոր սահմանակից երկրների հետ շատ կառուցողական բանակցություններ են ընթանում։ Ունենք Ալիջան սահմանային անցակետ, և վերջերս Զանգեզուրի միջանցքի հետ կապված դրել ենք Դիլուջու-Կարս երկաթուղու 124 կիլոմետրանոց հիմքը»։

Դիվանագետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան՝ Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։

Ռազմագերիներ