12 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը

Ի՞նչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Երևանում։ Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ԱԳՆ հայտարարությունները ներկայացնում ենք ստորև․

  • Կկատարվեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ ԳյումրիԿարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
  • Ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
  • Կիրականացվել անհրաժեշտ աշխատանքներ՝ ավելացնելու օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:
  • Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։
Ռազմագերիներ