
Ուկրաինական ԱԹՍ-ներն առաջին անգամ հարվածել են ՌԴ ամենամեծ նավթային տերմինալին
Ռուսաստանի հյուսիսարևմտյան Պրիմորսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը առաջին անգամ դադարեցրել է բեռնումը երկրի ամենամեծ նավթային տերմինալում․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի զինվորականներին։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածը, որը նավահանգստի վրա նման առաջին հարձակումն է, հրդեհել է երկու նավ։ Ռուս նահանգապետը, սակայն, հայտարարել է, որ հարձակման հետևանքով հրդեհվել է մեկ նավ և մեկ պոմպակայան՝ տերմինալում գործունեության դադարեցման մասին ոչինչ չնշելով։
Նշվում է, որ Կիևը ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ փորձելով Ռուսաստանին կտրել իր հիմնական եկամտի աղբյուրից՝ հում նավթի վաճառքից։