06 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն միջոցներ կձեռնարկի՝ դաշինքի արևելյան թևը ամրապնդելու համար. Ռյուտե

ՆԱՏՕ-ն միջոցներ կձեռնարկի՝ դաշինքի արևելյան թևը ամրապնդելու համար. Ռյուտե

ՆԱՏՕ-ն մեկնարկում է «Արևելյան պահապան» գործողությունը, որի նպատակն է ամրապնդել դաշինքի արևելյան թևը. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«ՆԱՏՕ-ն մեկնարկում է «Արևելյան պահապան» ծրագիրը՝ արևելյան թևի երկայնքով մեր դիրքերն ամրապնդելու համար. այս ռազմական գործունեությունը կսկսվի առաջիկա օրերին և կներառի դաշնակիցների տարբեր ուժեր, այդ թվում՝ Դանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և այլ երկրներից», – ասել է նա ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նշենք, որ այս որոշումն ընդունվել է Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչուների խոցման միջադեպից հետո:

Ռազմագերիներ