
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է առանց ՀԱՄԱՍ-ի անդամների պաղեստինյան կառավարության ստեղծման օգտին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Պաղեստինի կառավարության ստեղծման մասին բանաձևին. հայտնում է The Guardian-ը:
Բանաձևում նշվում է, որ Կառավարության կազմում չպետք է ընդգրկված լինեն ՀԱՄԱՍ խմբավորման անդամներ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինի անկախ կառավարության ստեղծմանն աջակցելու օգտին՝ որպես փոխզիջման մաս, որը ենթադրում է արաբական պետությունների կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի հարձակման դատապարտումը՝ Պաղեստիի պետության ստեղծմանը հստակ աջակցության դիմաց։
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 142 պետություն, դեմ՝ 10-ը:
Հայաստանը կողմ է քվեարկել բանաձին։
Իր հերթին, Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մերժում է բանաձևը, իսկ ՄԱԿ-ի ասսամբլեային տվել է «քաղաքական կրկես» որակումը։