
Արարատ Միրզոյանը TRIPP-ին առնչվող հարցեր է քննարկել Պետքարտուղարության պաշտոնյայի հետ
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին. հայտնում է ԱԳՆ-ն:
Զրուցակիցները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի կյանքի կոչմանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը: