13 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնկալում ենք, որ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորարագրեն հաջորդ տարվա առաջին կեսին. Ֆիդան

Ակնկալում ենք, որ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորարագրեն հաջորդ տարվա առաջին կեսին. Ֆիդան

Թուրքիան ակնկալում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորարագրեն  հաջորդ տարվա առաջին կեսին. հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում:

Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության պայմանագրի նախաստորագրման ջանքերին աջակցելու համար՝ նշելով, որ գնահատում է «Ղարաբաղի ազատագրումից հետո Նիկոլ Փաշինյանի ստանձնած պատմական ռիսկերը՝ խաղաղության հաստատման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»:

Ֆիդանը նաև հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա պայմանագրի ստորագրումից հետ:

Ռազմագերիներ