Օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի․ Պարգև սրբազանը՝ ԱՄՆ-ում շարունակվող ակցիային
Ամերիկահայերը ԱՄՆ կոնգրեսական
Ադամ Շիֆի գրասենյակի մոտ շուրջօրյա նստացույց են անում՝ հանուն Արցախի։
Ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին
առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Հաջողության հասնում է նա, ով պայքարում է։
Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եթե
մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչինչ
չէինք ունենա։ Հիմա օրհասական պահ է, ցեղասպանություն է տեղի ունենում, ամբողջ հայությունը
պետք է ոտքի կանգնի»,– ասել է Պարգև սրբազանը։