13 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
11 հատ հեծանիվ կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ, և ուրիշի ունեցածին է՛լ աչք չդնես, մեզ չի սազում․ Նարեկ Կարապետյանը՝ հորեղբոր խորհուրդի մասին

11 հատ հեծանիվ կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ, և ուրիշի ունեցածին է՛լ աչք չդնես, մեզ չի սազում․ Նարեկ Կարապետյանը՝ հորեղբոր խորհուրդի մասին

Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է Տաշիրում ապրած իրենց կյանքի պատմություններից մեկով։

«90-ականներ էին։ Տաշիրում էինք բնակվում։ Համատարած աղքատություն էր՝ հպարտ մարդկանց աղքատություն։ Բակում մոտ 200 երեխա կար՝ շատ ուրախ ու համերաշխ։ Ու մի հեծանիվ, որի տերը չէր թողնում երեխաներին մի քիչ քշեին այն։

Մի օր մեր տուն հյուրեր եկան… «Գանգատ» էր։ Այդպես էին անվանում բողոքը, որ հարևանները հայտնում էին տարբեր արտառոց դեպքերում։ Ավագ եղբայրս Վահեն այդ տղային հաղթել էր գյուլաշով (ըմբշամարտի տեսակ) և վերցրել նրա հեծանիվը․ ամբողջ բակը հերթով քշում էր։

Գանգատը լսում էր տատս՝ ջղայնացած ու լուռ։ Երբ գանգատավորները գնացին, նա կանչեց եղբորս, որ նկարողություն անի։ Այդ պահին, ինչպես ամեն օր, ժամը 21։00-ին զանգեց տան հեռախոսը, և բոլորս վազելով հասանք հեռախոսին, որովհետև գիտեինք՝ ով է ամեն օր 21։00-ին զանգում մեզ։ Հորեղբայրս էր։ Հարցուփորձ արեց, իր ոճով կատակներ արեց և տատիս հարցրեց՝ ինչու ես մի տեսակ։ Տատս պատմեց, որ Վահեն դնգստել է հարևանի տղային և նրա հեծանիվը դարձրել բակային սեփականություն։ Հորեղբայրս լսեց և բան չպատասխանեց։

Երկու ամիս հետո Տաշիրի շրջանի Կաթնառատի գյուղական օդանավակայան վայրէջք կատարեց օգնությամբ բեռնված մի ինքնաթիռ։ Հորեղբայրս էր եկել։ Հիշում եմ ռուս ձյաձյաներին՝ տարօրինակ սանրվածքով։ Հորեղբայրս իր հետ նաև 12 հեծանիվ էր բերել։ Կանչեց Վահեին և ասաց․
— 11 հատը կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ։ Եվ ուրիշի ունեցածին էլ աչք չդնես, մեզ չի սազում»:

Ռազմագերիներ