
Սպանված Չարլի Քըրքի այրին խոստացել է շարունակել ամուսնու առաքելությունը
Սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի կինը արել է առաջին հրապարակային հայտարարությունը ամուսնու սպանությունից հետո. հայտնում է NBC News-ը:
Երիկա Քըրքը խոստացել է, որ կշարունակի իր ամուսնու առաքելությունը:
«Իմ ամուսնու սպանության համար պատասխանատու չարագործները պատկերացում չունեն, թե ինչ են արել. նրանք սպանել են Չարլիին, քանի որ նա քարոզում էր հայրենասիրություն և հավատք», – ասել է նա իր ուղերձում:
Հիշեցնենք՝ քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքը մահացել է դիպուկահարի կրակոցից իր ելույթներից մեկի ժամանակ: