
Պատրաստ եմ ՌԴ-ի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները դադարեն նավթ գնել նրանցից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ այն պայմանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դադարեցնեն նավթի գնումները ՌԴ-ից. այս մասին նա գրել է Truth Social սոցցանցի իր էջում:
«Ես պատրաստ եմ Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները դադարեն Ռուսաստանից նավթ գնել», – գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև առաջարկել է 50%-ից 100% սակագներ սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, որոնք կչեղարվեն ռուս-ուկրաինական պատերազմից հետո:
«Կարծում եմ՝ Չինաստանի նկատմամբ 50%-ից 100% սակագների սահմանումը մեծապես կնպաստի պատերազմի դադարեցմանը. Չինաստանը ուժեղ վերահսկողություն ունի Ռուսաստանի նկատմամբ, և այս միջոցները վերջ կդնեն դրան», – հավելել է նա: