14 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը ռմբակոծել է Գազան․ մեկ օրում զոհվել է 49 մարդ, տեղահանվել՝ 6000-ը

Իսրայելը ռմբակոծել է Գազան․ մեկ օրում զոհվել է 49 մարդ, տեղահանվել՝ 6000-ը

Իսրայելական ուժերը ուժեղացրել են հարվածները Գազայում՝ հերթով պայթեցնելով շինությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից ապաստարանների վերածված դպրոցները։ Զոհվել է առնվազն 49 մարդ. գրում է Al Jazeera-ն:

Այս հարվածներից հետո միայն շաբաթ օրը Գազայի հատվածում ընդհանուր զոհերի թիվը հասել է 62-ի։

Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ Գազայում ավելի քան 6 հազար մարդ տեղահանվել է շարունակական ռմբակոծությունների հետևանքով։

«Գազայի բնակիչներն այժմ ապրում են չափազանց ծանր պայմաններում՝ մշտական պաշարման ու ռմբակոծության ներքո», – ասել է գործակալության խոսնակ Մահմուդ Բասալը։

Ականատեսների խոսքերով՝ Իսրայելի բանակը շատ արագ հարվածներ է հասցնում քաղաքին՝ տարածք բացելով ներխուժման համար։ Բնակիչներին նետվել են թռուցիկներ՝ հորդորելով փախչել։

Al Jazeera-ի լրագրող Հանի Մահմուդը հայտնել է, որ Գազայում յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ իսրայելական օդանավերը ռմբակոծում են բնակելի ու հասարակական շենքեր՝ մարդկանց բավարար ժամանակ չթողնելով փախչելու համար։

Նրա խոսքով՝ հարվածների ինտենսիվությունն ու ձևը վկայում են, որ Իսրայելի բանակը հատուկ ճնշում է գործադրում այն շրջանների վրա, որտեղ հատկապես շատ են տեղահանված ընտանիքները։

Միաժամանակ, չնայած շարունակական հարվածներին, բազմաթիվ բնակիչներ հրաժարվում են հեռանալ կամ էլ վերադառնում են՝ փորձելով խուսափել Ալ-Մավասի ճամբարից, որն արդեն գերբնակեցված է և նույնպես պարբերաբար հարվածների թիրախ է դառնում։

Ռազմագերիներ