14 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն ու Չինաստանը Մադրիդում կքննարկեն  առևտրային հարցերն ու TikTok-ի գործունեության ժամկետը

ԱՄՆ-ն ու Չինաստանը Մադրիդում կքննարկեն առևտրային հարցերն ու TikTok-ի գործունեության ժամկետը

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները կիրակի հանդիպել են Մադրիդում՝ քննարկելու առևտրային երկարաժամկետ հարցերը և TikTok հավելվածի սեփականության հարցը։

Հանդիպման ընթացքում Վաշինգտոնը նաև հորդորել է եվրոպական դաշնակիցներին Չինաստանի վրա սանկցիաներ սահմանել՝ ռուսական նավթի գնումները դադարեցնելու համար։

Վերջին չորս ամսում սա երրորդ հանդիպումն է Մադրիդում, որին մասնակցել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրին և Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը։

Հուլիսին Ստոկհոլմում կողմերը համաձայնության էին եկել 90 օրվա առևտրային հրադադարի շուրջ, որը նվազեցրել էր փոխադարձ սակագները և վերսկսել Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հանքանյութերի հոսքը:

TikTok-ի չինական սեփականատեր ByteDance-ը պետք է մինչև սեպտեմբերի 17-ը վաճառի ԱՄՆ-ում գործող իր մասնաբաժինը, հակառակ դեպքում հավելվածը կարող է արգելափակվել այնտեղ. գրում է

Առևտրի փորձագետները կանխատեսում են, որ հանդիպման ընթացքում լուրջ առաջընթաց չի լինի, և ամենահավանական արդյունքը ժամկետի ևս մեկ անգամ երկարաձգումն է։

Ռազմագերիներ