14 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեպալում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի

Նեպալում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի

Նեպալի առողջապահության նախարարությունը կիրակի հայտնել է, որ անցած շաբաթվա կոռուպցիայի դեմ բողոքների ընթացքում զոհերի թիվը հասել է 72-ի և որոնողական խմբերը շարունակում են գտնել մարմիններ առևտրի կենտրոններից և այլ շենքերից, որոնք վնասվել կամ այրվել են խռովությունների ընթացքում. գրում է Reuters-ը:

«Բազմաթիվ մարդիկ , որոնք այրվել կամ այլ վնասվածքներ են ստացել, նրանց մարմինները գտնում ենք առևտրի կենտրոններում, տներում և այլ շենքերում,», – ասել է առողջապահության նախարարության խոսնակ Պրակաշ Բուդաթոկին։

Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 2,113 մարդ վիրավորվել է՝ Նեպալի վերջին տասնամյակների ամենախոշոր անկարգությունների ընթացքում։

Շատ պետական շենքեր, երկրի բարձրագույն դատարանը, խորհրդարանի շենքը, ոստիկանության բաժանմունքներ, բիզնեսներ, նաև քաղաքական գործիչների մասնավոր տներ, այդ թվում նախագահ Ռամչանդրա Պաուդելի և վարչապետ Կ.Պ. Շարմա Օլիի տներն այրվել են։

Հրաժարական ներկայացրած վարչապետ Կ.Պ. Շարմա Օլիին փոխարինելու է եկել նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին, որը ժամանակավորապես կառավարելու է մինչև նոր խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են մարտի 5-ին։

Ռազմագերիներ