14 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ սահմանային կնիքները՝ ժամանակակից պահանջների և «Իրական Հայաստան»-ի տրամաբանությամբ. նախարարի պարզաբանումը

ՀՀ սահմանային կնիքները՝ ժամանակակից պահանջների և «Իրական Հայաստան»-ի տրամաբանությամբ. նախարարի պարզաբանումը

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության մուտքի և ելքի սահմանանշանների (կնիքների) վրա այլևս չի լինելու Արարատ լեռը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է որոշմանը և նշել, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ արդեն սկսել են տեղեկատվական գրոհ՝ այն համեմատելով նախկին ավանդույթների հետ։ Նա պարզաբանել է, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ անձնագրերում կնիքներ գրեթե չեն դրվում, իսկ մեր հարևան Վրաստանի հետ քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտով՝ առանց որևէ կնիքի, քանի որ բոլոր սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։

Նոր կնիքների վրա կարտացոլվի միայն սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունը՝ առանց հավելյալ պատկերների, այդ թվում Արարատի: Կնիքի չափը փոքրացվել է՝ այն դարձնելով ավելի հարմար շատ ճամփորդող քաղաքացիների համար։

Թորոսյանի խոսքով՝ որոշման հիմնավորումները պարզ են. կնիքները համապատասխանեցվել են ժամանակակից պահանջներին և «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը: Կցված են նոր կնիքների ձևերը, ինչպես նաև օրինակներ այլ երկրների անձնագրերում առկա կնիքների, ինչն ապացուցում է փոփոխության արդիականությունն ու համաշխարհային պրակտիկային համապատասխան լինելը։

Ռազմագերիներ