
Թուրքիայի «Ոսկե ձկնիկը». բաց սահման՝ ցանկության դիմաց
Հայ–թուրքական բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ Երևանում էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը։ Սա հայկական և թուրքական բանագնացների 6-րդ հանդիպումն էր։ Սերդար Քըլըչին ընդունել է նաև Արարատ Միրզոյանը։
Իսկ այս հանդիպումներն արդյոք կբացե՞ն Հայաստանի համար նոր հնարավորությունների դուռ, թե՞ կստեղծեն նոր մարտահրավերներ։