
Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել՝ նռնակ նետելուց, կրակելուց և վիրավորվելուց հետո
Ադրբեջանի իրավապահ մարմինները Ստեփանակերտում ձերբակալել են ազգությամբ հայ Կարեն Ալբերտի Ավանեսյանին՝ ծնված 1967 թվականին. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ավանեսյանը գնացել էր Ստեփանակերտի մոտ գտնվող անտառային տարածք, որտեղ նախկինում թաքցրել էր Կալաշնիկով ինքնաձիգը, 4 փամփշտատուփ և 5 նռնակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է նրան, երբ նա փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։ Ավանեսյանը հասցրել է նետել ձեռքի երեք նռնակ և կրակոլ ինքնաձիգից։ Պատասխան կրակի հետևանքով նա վիրավորվել և ձերբակալվել է։
Նույն աղբյուրները նշում են, որ միջադեպի ժամանակ վիրավորվել է նաև Ադրբեջանի ոստիկանության մեկ աշխատակից։
Նյութերը ուղարկվել են Ադրբեջանի Գլխավոր դատախազություն և Պետական անվտանգության ծառայություն՝ հետաքննության նպատակով։