15 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարզ չի՝ ինչ ասել է պատմական արդարություն, որտե՞ղ է սկսվում և ավարտվում այն․ Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

Պարզ չի՝ ինչ ասել է պատմական արդարություն, որտե՞ղ է սկսվում և ավարտվում այն․ Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է անվտանգային հարցերով միջազգային համաժողովի, որի շրջանակներում ունեցած ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Նախորդ շրջանում մեր պատկերացումն այն էր, որ մեր արտաքին անվտանգային խոցելիությունը վերացնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են ու բանակը։ Բայց մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց։ Առաջին մասով, ընդ որում, չաշխատեց 3 անգամ։
  • ՀԱՊԿ-ն արձանագրում էր, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան Հայաստանը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
  • Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք ինքներս մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ։ Ժամանակը հարց է դրել մեր առաջ՝ իսկ ուժեղ ումի՞ց՝ մի՞ պայմանական հակառակորդից, երկու՞ պայմանական հակառակորդից, երե՞ք, թե՞ չորս պայմանական հակառակորդից։
  • Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն:
  • Պարզ չի՝ ինչ ասել է պատմական արդարություն․ որտե՞ղ է սկսվում ու ավարտվում պատմական արդարությունը։
  • Դու քո տունը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չէ ունենալ այն, ինչ ունի:
Ռազմագերիներ