
Անկարայում բազմահազարանոց ցույցեր են ընդդիմության դատական նիստից առաջ. միջազգային լրահոսն՝ ամփոփ
Թուրքիայում կիրակի տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց, գլխավոր ընդդիմադիր կուսակցության գլխավորությամբ բողոքի ցույցի: Ցուցարարները ծածանում էին թուրքական դրոշներ և կրում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարով շապիկներ։ Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթում հայտարարել է, որ ժողովուրդը բողոքում է կուսակցության դեմ տարվող «դատական հեղաշրջման» դեմ։
Երկուշաբթի նախատեսված դատական նիստին հնարավոր է չեղյալ հայտարարվեն 2023թ․ նոյեմբերի համագումարի արդյունքները, որտեղ Օզելը ընտրվել էր կուսակցության ղեկավար։ Ընդդիմությունը համոզված է, որ գործի հիմքում կան քաղաքական դրդապատճառներ և ուղղված է ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության թուլացմանը, որը 2024-ի տեղական ընտրություններում մեծ հաղթանակ տարավ Էրդողանի ղեկավարած կուսակցության նկատմամբ։