
Իրանի նախագահը կոչ է արել մուսուլման երկրներին խզել հարաբերությունները Իսրայելի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մուսուլման երկրներին միավորվել և խզել հարաբերությունները Իսրայելի հետ՝ տարածաշրջանում նրա ագրեսիայի պատճառով, ընդգծելով համատեղ տնտեսական, մշակութային և սոցիալական միջոցառումների կարևորությունը. գրում է IRNA գործակալությունը:
Երկուշաբթի, Կատար մեկնելուց առաջ, Փեզեշքիանը ելույթ է ունեցել Թեհրանում, որտեղ նշել է, որ Իսլամական գործակցության կազմակերպության (OIC) և Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը, որն անցկացվում է Կատարի Էմիրի հրավերով, կքննարկի Իսրայելի «բացահայտ ագրեսիան»՝ միջազգային իրավունքի խախտմամբ։
«Սիոնիստական ռեժիմը սահմաններ կամ գործողությունների սահմանափակումներ չի ճանաչում »,- ասել է այդ երկրի նախագահը՝ նշելով, որ Իսրայելը հարվածել է մի քանի իսլամական երկրի, այդ թվում՝ Կատարին, Լիբանանին, Իրաքին, Իրանին և Եմենին։
«Նա անում է այն, ինչ ցանկանում է և, ցավոք, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները աջակցում են այս գործողություններին»,- հավելել է Փեզեշքիանը:
Նա դատապարտել է Գազայում Իսրայելի շարունակվող ցեղասպանությունը՝ նշելով, որ ռեժիմը սպանել է կանանց, երեխաներին և ծերերին, ստանալով աջակցություն արևմտյան երկրներից։
Նախագահը հույս ունի, որ Կատարի գագաթնաժողովը կոնկրետ արդյունքների կհանգեցնի, հատկապես՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական ֆորումներում։