
Իսրայելը պետք է պատրաստ լինի մեկուսացման. Նեթանյահու
Իսրայելը պետք է պատրաստվի մեկուսացման և կարող է ստիպված լինել անցնել ավտարկիայի՝ տնտեսության մեջ առավելագույն ինքնաբավության ռեժիմի. TACC-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք պետք է ավելի ու ավելի հարմարվենք ավտարկիայի տարրերով տնտեսությանը: Պետք է դառնանք Աթենք կամ սուպեր-Սպարտա. այլընտրանք չունենք: Առնվազն առաջիկա տարիներին մենք ստիպված կլինենք գործ ունենալ մեկուսացման փորձերի հետ», – ասել է նա՝ խոստովանելով, որ իր երկիրն այժմ գործ ունի նոր և բարդ դիվանագիտական իրականության հետ։
Նրա խոսքով՝ դրա պատճառներից մեկը Արևմտյան Եվրոպայի մահմեդական փոքրամասնություններն են, որոնք ճնշում են գործադրում եվրոպական պետությունների իշխանությունների վրա՝ պայմանավորված պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ:
Իսրայելի վարչապետը նաև թշնամական պետություններ է անվանել Կատարն ու Չինաստանը՝ հայտարարելով, թե վերջիններս տեղեկատվական պատերազմ են մղում ընդդեմ Իսրայելի՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները:
«Մեր հակառակորդները շահագործում են սա. Չինաստանը և Կատարը հսկայական գումարներ են ներդնում արհեստական բանականության մեջ, և նրանք ավելի մեծ իշխանություն ունեն, քան ավանդական լրատվամիջոցները», – ասել է նա: