16 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր տան փոքրիկի մեկ տարեկանը առանց հայր նշվեց, քույրիկիս 15-ամյակը և իմ 16-րդ տարեդարձը՝ նույնպես: Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր, յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ով չմնաց մի կողմում, երբ քանդվում էր իր պետությունը. «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Տիգրան Գալստյանի դստեր գրառումը

Երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը. «Սրբազան պայքար» շարժման կողմնակից Տիգրան Գալստյանի դուստրը՝ Էմմա Գալստյանը, գրառում է արել իր տարեդարձի առթիվ.

«Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը, Արցախի անկախության օրը. ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, ինչ իրական հանցագործություն գործած մարդիկ», – գրել է նա:

Գրառման մեջ Էմման նշում է, որ իր հայրն արդար է, իսկ իր պատկերացրած արդար Հայաստանում այսօր կալանավորում են նրանց, ովքեր ամենաշատն են սիրում իրենց հայրենիքը.

«Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել, կալանավորում է իրեն ամենաշատը սիրող մարդկանց: Լինելով Տիգրանի ավագ դուստրը՝ ուզում եմ, որ բոլորն իմանան՝ հայրս արդար է, հայրս ազնիվ է, հայրս պաշտում է իր հայրենիքը, հայրս ապօրինի կալանավորված է։

Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր, հայրենասեր մարդ, որն անտարբեր չմնաց, երբ քանդվում էր իր պետությունը», – հավելել է Էմման:

Հիշեցնենք՝ գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով:

Ռազմագերիներ