
Գազայում ռազմական գործողությունն իրականացվում է՝ միջազգային իրավունքին համապատասխան. ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ
Գազայի հատվածում ընդլայնված ցամաքային գործողությունն իրականացվում է՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը՝ նշելով, որ դրա մեկնարկից առաջ Իսրայելի ղեկավարությանը զգուշացրել էր նոր գործողության հնարավոր ռիսկերի մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը գործում է միջազգային իրավունքի համաձայն. մենք անում ենք ամեն ինչ՝ քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու համար», – ասել է նա:
Զամիրը հավելել է, որ «Գեդեոնի կառքեր 2» գործողության նպատակը լիակատար հաղթանակն է ՀԱՄԱՍ-ի նկատմամբ: