23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նման ակցիաների պատճառով կորսվածը հետ բերելը գրեթե անհնար է լինելու․ Դավիթ Բաբայանը՝ երթով Հակարի գնալու նախաձեռնության մասին

Նման ակցիաների պատճառով կորսվածը հետ բերելը գրեթե անհնար է լինելու․ Դավիթ Բաբայանը՝ երթով Հակարի գնալու նախաձեռնության մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը մերժել է ուղեկցել Արցախի Հեղափոխական
կուսակցության կազմակերպած ավտոերթը՝ դեպի Հակարի կամուրջ. այս մասին իր ֆեյսբուքյան
էջում հայտնում է  կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Խաղաղապահ զորախումբը
մերժումը պարզաբանել էր հետևյալ կերպ.

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների
համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի նախատեսում ավտոերթի շարասյուններում մեքենաների
ուղեկցում, ինչպես նաև տարբեր գործողությունների և հավաքների անվտանգությունն ապահովելը»,- գրված է նամակում։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ABC Media-ի հետ զրույցում
ընդգծեց՝ նմանատիպ ակցիաները լավ կլինի, որ կազմակերպվեն բացառապես պետության կողմից,
որովհետև ցանկացած անհաջողության կամ միջադեպի պարագայում պատասխանատվությունն ընկնում
է պետության վրա։

«Կարող են նաև այլ խնդիրներ առաջանալ ու հետո նմանատիպ ակցիաների
պատճառով կորսվածը հետ բերել շատ դժվար է լինելու, գրեթե անհնար»,֊ ասում է Դավիթ Բաբայանը։

Սպասվո՞ւմ է հենց պետության կողմից նման ակցիա․ այս հարցին Դավիթ
Բաբայանը ոչ մի հստակ պատասխան չտվեց՝ ժամանակը ցույց կտա։